Պուշկին փողոցում օրավարձով կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում 2-ը ձևափոխած 3 սենյականոց արևկող և հարմարավետ բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 70 քմ.: Այն գտնվում է 9 հարկանի շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, 2 օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով, խոհանոցը` սալիկներով։ Լոգասենյակը սալիկապատված է, հագեցած է սանտեխնիկայով ու լոգախցիկով: Բնակարանը կահավորված է որակյալ և ժամանակակից կահույքով և ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով, ունի բաց պատշգամբ: Շենքում գործում է վերելակ: Մոտակայքում կան բազմաթիվ խանութներ, ժամանցի կենտրոններ, սուպերմարկետներ և բանկեր: