Աճառյան փողոցի բանուկ հատվածում՝ երկարաժամեկետ վարձակալության է տրվում 43 քմ մակերեսով 2 սենյականոց ունիվերսալ կոմերցիոն տարածք, որը գտնվում է 4 հարկանի քարե շենքի 1-ին հարկում: Տարածքը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ՝ ճաղավանդակներով: Անցկացված է անհատական ջեռուցման համակարգ՝ գազի կաթսա: Հատակը ամբողջովին սալիկապատ է, սրահները լուսավոր են: Ունի խոհանոց և սանհանգույց, որոնք երեսպատված են սալիկներով, տեղադրված է անհրաժեշտ սանտեխնիկա: Տարածքի մուտքը փողոցից է, կարող է ծառայել ցանկացած տիպի գործունեություն ծավալելու համար: Մոտակայքում կան դպրոց, Հայ Փոստի սպասարկամն գրասենյակ, հացի փուռ, խանութներ և այլն: