Առանձնատուն, Նորք Մարաշ, Երևան

09 Ապրիլ 2024
 
Նորքի 15-րդ Բնակելի՝ 600 մ2, հողատարածք` 2,400 մ2 3 հարկանի Կոդ` 113836   |   http://est.am/113836 click to copy the link
Վաճառք - 1,500,000 $

Նորք Մարաշում վաճառվում է շքեղ 3 հարկանի առանձնատուն, որի ընդհանուր մակերեսը 2400 քմ է, բնակելի մասը` 600 քմ։ Առանձնատունը բարձրորակ շինանյութով կապիտալ վերանորոգված է, սենյակները լուսավոր են և հարմարավետ, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած բարձրորակ սանտեխնիկայով, տեղադրված են լոգախցիկներ, լոգարաններ։ Առանձնատունը կահավորված է թանկարժեք կահույքով, համալրված է բարձրորակ կենցաղային տեխնիկայով։ 1-ին հարկում կա նախասրահ, ընդարձակ հյուրասենյակ, խոհանոց և սանհանգույց, 2-րդ հարկում` 2 ննջասենյակ՝ կից սանհանգույցներով, գրասենյակ, ընդհանուր մեծ սանհանգույց և բաց պատշգամբ: 3-րդ հարկում կա 3 ննջասենյակ՝ կից սանհանգույցներով, զգեստասենյակներով և պանորամային պատուհաններով փակ պատշգամբներն օգտագործվում են որպես հանգստի սենյակներ: Պատշգամբներից բացվում են գեղեցիկ տեսարաններ դեպի ամբողջ քաղաքը։ Բակում առկա է բացօթյա լողավազան` հովանոցով, լոգասենյակ, մարզասրահ և շոգեբաղնիք` առանձին շինությամբ և սանհանգույցով, ամառային զրուցարան, գեղեցիկ շատրվաններ և արձաններ: Տարածքում կա նաև առանձին շինություն, որը նախատեսված է թռչուններ և կենդանիներ պահելու համար, կանաչապատ տարածք՝ հազվագյուտ դեկորատիվ բույսերով և պտղատու ծառերով: Առանձնատունը պարսպապատված է, ունի առանձին պահակակետ` իր սանհանգույցով, 6 մեքենայի համար ավտոտնակ, տարածքն ապահովված է անվտանգության տեսախցիկներով:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Շինության տիպը: քարե
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: կապ. վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: քարե ավտոտնակ
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 5
  • Սանհանգույցներ: 9
  • Պատշգամբներ: 5
  • Խորդանոցներ: -
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ