Քաղաքի լավագույն հատվածներից մեկում, Եկմալյան փողոցում վարձակալության է տրվում 5 սենյականոց նրբաճաշակ ոճով հարմարավետ և լուսավոր բնակարան՝ 250 ք.մ մակերեսով, որը գտնվում է 8 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը նորոգված է եվրոպական ստանդարտներին համապատասխան, ունի գեղեցիկ բարձորակ արտադրության կահավորանք, հագեցած է անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով: Ջեռուցվումը և հովացումը իրականացվում է անհատական համակարգով: Հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով: Առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած են բարձրարժեք սանտեխնիկայով: Բնակարանն ունի խորդանոց, զգեստասենյակ, 2 բաց պատշգամբ, որոնցից բացվում են գեղեցիկ տեսարաններ: Շենքում գործում է վերելակ, ապահովված է շուրջօրյա անվտանգության համակարգով: Մոտակայքում են բոլոր ժամանցի վայրերը, Մալիբու զբոսայգին, բանկերը և սրճարանները: