Երկարաժամկետ վարձակալության է հանձնվում 1 հարկանի առանձնատուն Այգեձոր փողոցում՝ ընդհանուր 90 քմ բնակելի մակերեսով: Առանձնատունը կապիտալ եվրո վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ և օդորակիչներ: Բաղկացած է 3 սենյակից, խոհանոցից և սանհանգույցից: Հատակը լամինատապատ է, խոհանոցը սալիկապատ, հագեցած են անհրաժեշտ գույքով և տեխնիկայով: Ննջարանները լուսավոր են և ընդարձակ՝ հարմարավետ կահավորված են: Սանհանգույցը երեսպատված է սալիկներով՝ համալրված սանտեխնիկայով, առկա է լոգախցիկ: Առանձնատունն ունի բաց պատշգամբ, որտեղից շքեղ համայնապատկեր է բացվում դեպի Հրազդանի կիրճը: