Վաճառվում է կամ վարձակալության է տրվում 3 հարկանի Լյուքս դասի առանձնատուն, որի բնակելի մակերեսը 540 քմ է, հողատարածքը` 2000 քմ: Առանձնատունը գտնվում է Նոր Նորք համայնքում: Այն վերանորոգված է եվրոպական չափանիշներին համապատասխան, ինտերիերի աշխատանքներն իրականացված է դիզայներական լուծումներով և յուրահատուկ ոճով, ապահովված է հանգստի և ժամանցի համար բարձրակարգ պայմաններով, բոլոր սենյակները կահավորված են թանկարժեք բրենդային կահավորանքով, համալրված են վերջին սերնդի տեխնիկայով: Առաստաղները բարձր են, սենյակները` լուսավոր: Առանձնատունն ունի ընդարձակ հյուրասենյակ, 2 խոհանոց (մեկն ամառային), 5 ննջասենյակ, 7 լոգասենյակ` 2 ջակուզիով, զգեստասենյակներ, բաց պատշգամբներ` գեղեցիկ տեսարաններով: Ժամանցի համար կա խաղասրահ` բիլիարդի սեղանով: Սենյակների հատակը սալիկապատ է և տաքացվող։ Կան ներակառուցված պահարաններ: Տեղադրված է անհատական ջեռուցման և հովացման համակարգեր: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով: Առանձնատան բակում կա կանաչապատ տարածք, մանղալ, լողավազան, շոգեբաղնիք և բիլիարդ: Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա և բացօթյա կայանատեղեր։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Առանձնատանը առկա են տեսախցիկներ և գործում է անվտանգության համակարգ։