Պուշկին փողոցում` Մալիբու այգուց ոչ հեռու վաճառվում է 3 սենյականոց բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 116 քմ: Այն գտնվում է 10 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 3-րդ հարկում: Բնակարանը բարձրորակ նյութերով կապիտալ վերանորոգված է և չբնակեցված, կահավորված է և համալրված է ժամանակակից կենցաղային տեխնիկայով, ապահովված է անհատական ջեռուցման համակարգով: Տեղադրված է օդորակիչ, հատակը ծածկված է պրեսգրանիտով և լամինատով: Առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են, հագեցած են սանտեխնիկայով, կա ջակուզի: Սանհանգույցներից մեկը կից է ննջասենյակին: Բնակարանն ունի փակ պատշգամբ, որը հնարավոր է բացել: Շենքում գործում է բարձրորակ վերելակ, ունի դոմոֆոն: Շենքի բակում կա բացօթյա ավտոկայանատեղի: Հարևանությամբ կան տարբեր խանութներ, ժամանցի կենտրոններ, սրճարաններ, բանկեր և այլն: Վաճառվում է խոհանոցի կահույքի հետ միասին: