Տերյան փողոցում՝ Երիտասարդական մետրոյի հարևանությամբ վարձակալության է տրվում 4 սենյականոց ընդարձակ լուսավոր բնակարան` 260 քմ մակերեսով: Այն գտնվում է քաղաքի լավագույն շենքերից մեկում` 12 հարկանի նորակառույց բնակելի շենքի 8-րդ հարկում: Բնակարանը բարձրորակ նյութերով գեղեցիկ կապիտալ նորոգված է, ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է, տեղադրված են եվրո պատուհաններ: Հատակը ծածկված է բարձրորակ կաղնու մանրահատակով և սալիկներով: Առկա է 3 սանհանգույց, որոնք սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են բարձրորակ կահավորանքով, համալրված են տեխնիկայով և անհրաժեշտ պարագաներով: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ` քաղաքի գեղեցիկ տեսարաններով: Շենքն ունի շուրջօրյա անվտանգության համակարգ, բարձրակարգ վերելակներ: Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ խանութներ, ժամանցի և մշակութային կենտրոններ, սուպերմարկետներ, բանկեր: Շենքի բնակիչների համար գործում է անվճար փակ լողավազանի ծառայություն, կա ստորգետնյա ավտոկայանատեղի` 2 մեքենայի համար նախատեսված: