Արամի փողոցում՝ նորակառույց 14 հարկանի շենքի 10-րդ հարկում վաճառվում է 180 քմ մակերեսով 5 սենյականոց բնակարան: Կապիտալ նորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն անահատական է՝ գազի կաթսայի միջոցով, առկա է նաև օդորակիչ: Հատակը պատված է եվրոպական բարձրակարգ մանտահատակով: Հյուրասենյակն ու խոհանոցը ստուդիո ոճի մեջ են՝ կահավորված, հագեցած գույքով և տեխնիկայով: Ննջասենյակները լուսավոր են՝ հարմարավետ կահավորմամբ, ննջասենյակներից մեկն իր առանձին սանհանգույցն ունի, բոլոր սանհանգույցները երեսպատված են կերամիկական սալիկներով՝ համալրված անհրաժեշտ սանտեխնիկայով: Բնակարանում կա դեպի այգի նայող բաց պատշգամբ: Ապահովված է անվտանգության առանձին համակարգով, շենքում գործում են անխափան աշխատող վերելակներ: Վաճառքն իրականացվում է գույքի և տեխնիկայի հետ միասին: