Արաբկիրի 25-րդ փողոցում, Ռիո առևտրի կենտրոնից ոչ հեռու վաճառվում է 3 սենյականոց բնակարան` 63 քմ մակերեսով, որը գտնվում է 9 հարկանի շենքի 7-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգվել է և դեռևս չի բնակեցվել, տեղադրված են եվրո պատուհաններ, մուտքի երկաթյա դուռ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Լոգասենյակը երեսպատված է եվրոպական սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով, ունի լոգախցիկ։ Խոհանոցը և սենյակները կահավորված են նորաոճ, համալրված են ժամանակակից կենցաղային տեխնիկայով: Բնակարանն ունի փակ պատշգամբ: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ: Բակում կա ազատ տարածք մեքենաները կայանելու համար: Մոտակայքում կա մանկապարտեզ, դպրոց, տարատեսակ խանութներ ու ժամանցի վայրեր: Վաճառվում է ամբողջ գույքով` բացառությամբ սառնարանից ու 2 գորգից: