Երևանի սրտում՝ Տերյան - Թումանյամ փողոցների խաչմերուկում, վաճառվում է 3 սենյականոց՝ 85 քմ մակերես ունեցող բնակարան, որը գտնվում է 4 հարկանի շենքի 4-րդ հարկում: Տվյալ շենքը գրանցված է հուշարձան շենքերի շարքին: Ճարտարապետական տեսքը գեղեցկացնում են գեղեցիկ զարդաքանդակները և բնորոշ կամարները: Բնակարանը մասամբ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն անհատական է՝ գազի կաթսայի միջոցով: Հատակը պատված է կաղնու մանրահատակով, խոհանոցը առանձին է, սալիկապատված՝ հագեցած գույքով: Սանհանգույցը երեսպատված է կերամիկանան սալիկներով՝ համալրված սանտեխնիկայով, առկա է նաև լոգախցիկ: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ, որոնք նայում են դեպի Կարապի լիճ: Շենքը՝ իր զբաղեցրած դիրքի շնորհիվ, համարվում է քաքաքի լավագույն շինություններից մեկը: Այստեղ դուք կգտնեք ցանկացած բրենդային խանութ, սուպերմարկետ, բանկեր, սպասարկման կետեր: