Վարձակալության կամ օրավարձով է տրվում 4 սենյականոց ընդարձակ ու լուսավոր մոդեռն նորոգված բնակարան` 167 քմ մակերեսով, որը գտնվում է Վերին Անտառային փողոցում, 4 հարկանի նորակառույց շենքի 1-ին հարկում։ Բնակարանը գեղեցիկ վերանորոգված է, առկա է կենտրոնացված ջեռուցման և օդորակման համակարգեր, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և պրեսգրանիտով: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, տարածքը հագեցած է գեղեցիկ լուսավորությամբ։ Առկա է 2 լոգասենյակ, որոնք սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են որակյալ սանտեխնիկայով։ Սենյակները նրբաճաշակ կահավորված են, համալրված են անհրաժեշտ տեխնիկայով և բոլոր կենցաղային պարագաներով: Կա 2 բաց պատշգամբ, որոնցից բացվում են քաղաքի գեղեցիկ տեսարաններ: Շենքում գործում է վերելակ, ունի անվտանգության համակարգ, մշակված բակային հատված, միայն շենքի բնակիչների համար բացօթյա լողավազան, ավտոկայանատեղի: