Վաճառվում է 2 դարձված 3 սենյականոց որակյալ վերանորոգումով բնակարան՝ 83քմ մակերեսով, որը գտնվում է Ե. Քոչար փողոցում` 16 հարկանի պանելային շենքի 15-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և ամբողջ տան հատակը տաքացվող է: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Խոհանոցը ժամանակակից ոճով կահավորված է՝ համալրված տեխնիկայով: Ունի աշխատասենյակ և զգեստասենյակ: Ինչպես նաև բնակարանում կան բաց և փակ պատշգամբներ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեսարանով: Լոգասենյակը սալիկապատված է իսպանական արտադրության սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով: Շենքում կա 2 վերելակ, որոնցից 1-ը բեռնատար է, վերելակները փոխվել են: Հարևանությամբ կան բազում խանութներ, խաղահրապարակ, դպրոց և տրանսպորտի կանգառներ: Վաճառքն իրականացվում է գույք-տեխնիկայով: