Բաբայան փողոցի վրա՝ Հաղթանակ զբոսայգու դիմաց, վաճառվում կամ վարձով է տրվում է 3 հարկանի շքեղ առանձնատուն։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 550 քմ, իսկ հողատարածքինը՝ 750 քմ։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտների։ Ջեռուցվում է գազի կաթսաների միջոցով։ Ննջարանների հատակը ծածկված է կաղնե մանրահատակով, իսկ հյուրասենյակները՝ պրեսգրանիտով, ինչպես նաև առանձնատան ներսի աստիճանները ևս պրեսգրանիտից են։ Սանհանգույցները և խոհանոցները սալիկապատված են։ Ինտերիերն արված է մոդեռն ոճով, ամբողջը համալրված է թանկարժեք և հարմարավետ կահավորանքով, ապահովված է կենցաղային տեխնիկայով, ունի առանձին աշխատասենյակ։ Առանձնատան առաջին հարկը զբաղեցնում է խաղասրահը, որտեղ կա բիլիարդ, սեղանի թենիս, փակ լողավազան, շոգեբաղնիք։ Բակում ունի մանղալ, զրուցարան, բացօթյա կայանտեղի, ավտոտնակը նախատեսված է 2 մեքենայի համար: Առանձնատունն ամբողջությամբ պարսպապատ է, տեղադրված են տեսախցիկներ։