Վաճառվում է 2 հարկանի` ժամանակակից լուծումներով և մոդեռն շինությամբ առանձնատուն՝ բնակելի 1000 քմ մակերեսով և 2200 քմ հողատարածքով, որը գտնվում է Երևանին կից Ձորաղբյուր համայնքում։ Առանձնատունը նորակառույց է: Վերանորոգման ժամանակ օգտագործվել են բացառապես բարձրորակ շինարարական նյութեր, առանձնահատուկ ուշադրություն է դարձված տարածքի լուսավորությանը: 1-ին հարկում կա հյուրասենյակ, խոհանոց, բիլիարդի սենյակ, հավելյալ 2 սենյակ ժամանցի համար, շոգեբաղնիք, ընդարձակ խորդանոց, 1 սանհանգույց: 2-րդ հարկում` 3 ննջասենյակ՝ վիտրաժային պատուհաններով, բաց պատշգամբ հիանալի տեսարանով, սանհանգույց: Առանձնատունը ունի անհատական ջեռուցման և հովացման համակարգեր: Սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով, համալրված բարձրորակ սանտեխնիկայով: Ամբողջ առանձնատունը ժամանակակից կահավորում ունի և վաճառվում է ամբողջ ներկառուցված կահավորանքի հետ միասին: Այս պահին 1000 քմ մակերեսից ընդամենը 640 քմ է կապիտալ վերանորոգված: Բակը յուրահատուկ է՝ խնամված, առկա է երկհարկանի՝ հետաքրքիր լուծումներով բացօթյա լողավազան, հանգստի համար նախատեսված տաղավար, ավտոտնակ, ունի հեռակառավարվող դարպասներ: