Դ. Դեմիրճյան փողոցում վարձակալության է տրվում 2 սենյականոց կապիտալ վերանորոգված և չբնակեցված լուսավոր բնակարան՝ 54 քմ մակերեսով, որը գտնվում է 9 հարկանի շենքի 3-րդ հարկում: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է սալիկներով։ Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է բարձրորակ սանտեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ: Բնակարանը շուտով ամբողջությամբ կահավորված կլինի: Ամբողջ գույքը նոր է: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ: Մոտակայքում է խորհրդարանի շենքը, Սիրահարների այգին, մետրոն, կենտրոն ոտքով 10 րոպեում կարելի է հասնել: