Երկարաժամկետ վարձակալության է տրվում 2 սենյականոց 57 քմ մակերեսով բնակարան Մինսկի փողոցում՝ 6 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է և չբնակեցված, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է տաքացվող սալիկներով։ Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ։ Բնակարանը կահավորված է նոր թանկարժեք կահույքով և ապահովված կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով։ Շենքում կա որակյալ վերելակ։ Առկա է բաց ավտոկայանատեղի՝ online տեսահսկումով։ Մոտակայքում են գտնվում Ա. Շիրակացու անվան ճեմարանը, մանկապարտեզներ, խանութներ և տրանսպորտի կանգառներ։