Նորք Մարաշում վաճառվում է 3 սենյականոց լուսավոր, նորաոճ վերանորոգված բնակարան` 80 քմ մակերեսով, որը գտնվում է նորակառույց 11 հարկանի մոնոլիտ շենքի 11-րդ հարկում: Բնակարանն ունի հետաքրքիր լուծումներով նրբաճաշակ ինտերիեր, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, հատակից առաստաղ ձգվող պատուհաններ: Ջեռուցումն անհատական է ՝ գազի կաթսայի միջոցով: Հյուրասենյակն ու խոհանոցը միասին են՝ ստուդիո ոճի մեջ, ապահովված են անհրաժեշտ գույքով և կենցաղային պարագաներով: Ննջասենյակները լուսավոր են և հարմարավետ կահավորված են: Լոգասենյակը ընդարձակ է, երեսպատված է բարձրորակ սալիներով, հագեցած է որակյալ սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ և վաննա: Բնակարանն ունի բաց պատշգամբ` քաղաքի հիասքանչ տեսարաններով: Շենքում գործում է բարձրորակ վերելակ: Վաճառվում է ամբողջ գույքի և տեխնիկայի հետ միասին: