Վաճառվում է 4 սենյականոց լուսավոր բնակարան` 125 քմ մակերեսով, որը գտնվում է Ծարավ Աղբյուր փողոցում, 14 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ունի անհատական ջեռուցման և հովացման համակարգեր, տեղադրված են եվրո պատուհաններ, հատակը պատված է լամինատով և սալիկներով: Առկա է 2 լոգասենյակ, որոնք երեսպատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով, տեղադրված է ջակուզի և լոգախցիկ։ Սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից ոճով, համալրված են նոր գույքով և տեխնիկայով։ Բնակարանն ունի զգեստասենյակ, 3 բաց պատշգամբ, մուտքը ննջասենյակներից և հյուրասենյակից: Շենքն ունի գեղեցիկ և խնամված բակ: Մոտակայքում է Նոր Զովք սուպերմարկետը, դպրոցը, մանկապարտեզը, Գազպրոմ ուսումնա-սպորտային համալիրը, որտեղ գործում են փակ լողավազան, սահադաշտ, մարզասրահներ և այլն: Հայաստանի ֆուտբոլի ակադեմիան նունպես մոտակայքում է գտնվում: Հնարավոր է վաճառք 1 կամ 2 ավտոկայանատեղիի հետ միասին` յուրաքանչյուրը 25.000$: