Վարձակալության է տրվում 2 սենյականոց բնակարան` 65 քմ մակերեսով, որը գտնվում է Ն. Դումանի փողոցում, 14 հարկանի Բադալյան նախագծի բարձրահարկ շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, հատակը ծածկված է սալիկներով և լամինատով: Լոգասենյակը և սանհանգույցը առանձին են, սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով, տեղադրված է վաննա: Բնակարանը նորաոճ կահավորված է, ապահովված է տեխնիկայով և անհրաժեշտ պարագաներով։ Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ, բակում կա ազատ տարածք մեքենաները կայանելու համար: Գտնվում է հարմար դիրքում, մոտ է մետրոյի Բարեկամություն կայարանը, Մերգելյան ինստիտուտը, կան տարատեսակ խանութներ, այգի և տրանսպորտի կանգառներ: