Վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում, նաև վաճառվում է 2 սենյականոց բնակարան՝ 35 քմ մակերեսով, որը գտնվում է Վարդանանց փողոցում՝ Օղակաձև այգու մոտակայքում, 5 հարկանի ստալինյան նախագծով քարե շենքի 2-րդ հարկում: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ: Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ապահովված է կահույքով և համալրված է ժամանակակից կենցաղային տեխնիկայով: Բնակարանն ունի ֆրանսիական պատշգամբ՝ դեպի փողոց տեսարանով: Գտնվում է քաղաքի լավագույն հատվածներից մեկում, մոտ են Հանրապետության հրապարակը, խանութները, սրճարանները և ժամանցի վայրերը: