Վաճառվում է 5 սենյականոց ընդարձակ ու լուսավոր բնակարան՝ 185 քմ մակերեսով, որը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում՝ 9 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով: Տեղադրված է անհատական ջեռուցման և օդափոխության համակարգեր։ Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով, առկա է վաննա և լոգախցիկ։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են հարմարավետ: Բնակարանն ունի 4 բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարաններով: Շենքում գործում է վերելակ, ունի անվտանգության համակարգ։ Հարևանությամբ են բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը: