Էկոլոգիապես մաքուր էլիտար՝ Վահագնի թաղամասում վաճառվում է 3 հարկանի նորակառույց կանաչապատ տարածքով առանձնատուն, որի շինության ընդհանուր մակերեսը՝ 888 քմ է, հողատարածքը՝ 1600 քմ: Առանձնատունն ունի բարձրակարգ նորոգում, սենյակները լուսավոր են ու ընդարձակ: Տեղադրված են եվրո պատուհաններ, անհատական ջեռուցման համակարգ, հատակը ծածկված է եվրոպական արտադրության բարձրորակ լամինատով և սալիկներով, սանհանգույցները սալիկապատված են բարձրորակ սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Բաղկացած է նկուղային հարկից որտեղ կա շոգեբաղնիք, հանգստի սենյակ, սանհանգույց, գինու մառան: 1-ին հարկը ունի ընդարձակ հյուրասենյակ, խոհանոց, 1 ննջասենյակ, 1 սանհանգույց: 2-րդ հարկում կա 4 ննջասենյակ, սամհանգույցներ և բաց պատշգամբ, որտեղից բացվում են այգու հիասքանչ տեսարաններ: Բակը և այգին խնամված են, առկա է բացօթյա լողավազան, մանակական հարմարավետ խաղահրապարակ, ամառային հատված՝ մանղալով և հանգստյան տաղավարով: Ունի 2 մեքանայի համար նախատեսված ավտակայանատեղի: Վաճառվում է մասնակի գույքով: Վահագնի թաղամասում առկա են բոլոր պայմանները բարեկեցիկ, անհոգ կյանք անցկացնելու համար: Թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքները մշտապես խնամվում են այգեպանների կողմից, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն: Այստեղ կան տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, «Շանթ» անունով արհեստական լճակը, «Արարատ Վելլի» ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով և խաղահրապարակով: