Ծարավ Աղբյուր փողոցում, նորակառույց թաղամասում վաճառվում է 2 հարկանի թաունհաուս, որն ունի նաև նկուղ: Բնակելի մակերեսը կազմում է 239 քմ, հողատարածքը` 232 քմ: Տունը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով: Սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից ոճով, համալրված են կենցաղային տեխնիկայով։ 1-ին հարկում կա հյուրասենյակ, խոհանոց, 1 ննջարան և 1 սանհանգույց, 2-րդ հարկում` 3 ննջասենյակ, որից մեկն ունի առանձին սանհանգույց, ևս մեկ ընդհանուր սանհանգույց: Սանհանգույցները սալիկապատված են, հագեցած են սանտեխնիկայով, տեղադրված է վաննա և լոգախցիկ: Առկա են բաց պատշգամբներ: Նկուղը վերանորոգված է, օգտագործվում է որպես պահեստային տարածք: Տունն ունի փոքր կանաչապատ բակ, խորովածի մանղալ, տարածքում կա մեքենաներ կայանելու համար ազատ տարածք: Թաղամասը մշտապես խնամվում է և կոկիկ է: