Տիգրան Մեծ պողոտայում` Հանրապետության հարպարակի հարևանությամբ վաճառվում է կամ վարձակալության է տրվում 3 սենյականոց կապիտալ վերանորոգված և չբնակեցված բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 55 քմ և գտնվում է 5 հարկանի ստալինյան նախագծի քարե շենքի 2-րդ հարկում: Պատերը բետոնածածկ են, առաստաղը` բարձր: Բնակարանը կապիտալ եվրո վերանորգված է, սենյակները լուսավոր են, կահավորված են ժամանակակից ոճով, համալրված են տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ կենցաղային պարագաներով: Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է որակյալ տաքացվող պրեսգրանիտով և լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Լոգասենյակը պատված է սալիկներով, հագեցած է բարձրորակ սանտեխնիկայով: Գտնվում է լավ դիրքում, մոտակայքում են բոլոր անհրաժեշտ խանութները, մետրոն, բանկերը և ժամանցի վայրերը։