Կոմիտասի պողոտայում, Լամբադա կամրջի հարևանությամբ վարձակալության է տրվում 3 սենյականոց բնակարան` 68 քմ մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի Ստալինյան նախագծի քարե շենքի 1-ին հարկում: Բնակարանը նորմալ մաքուր վիճակում է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, հատակի մի մասը երեսպատված է մանրահատակով: Լոգասենյակը սալիկապատված է, հագեցած է սանտեխնիկայով: Տեղադրված է օդորակիչ: Խոհանոցը կահավորված է և համալրված է գույքով: Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները և տրանսպորտի կանգառները: