Դավթաշենում` Ա. Միկոյան փողոցում, վաճառվում է 3 սենյականոց նորակառույց լուսավոր և չբնակեցված բնակարան՝ 85 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 12 հարկանի էլիտար նորակառույց մոնոլիտ շենքի 12-րդ հարկում: Բնակարանը մոդեռն վերանորոգված է, ունի ժամանակակից ինտերյեր: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և կերամոգրանիտով: Ունի կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգ: Սանհանգույցը պատված է սալիկներով: Բնակարանն ունի բացօթյա պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Շենքն ունի 2 վերելակ, անվտանգության համակարգ, բարեկարգ խաղահրապարակ: Ավտոմեքենաների համար հատկացված է բացօթյա կայանատեղի։