Երկարաժամկետ վարձակալության է տրվում ընդարձակ 3 սենյականոց բնակարան` 125 ք.մ. մակերեսով` Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում գտնվող 4 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում։ Շենքը մշակութային և պատմական նշանակություն ունի։ Շենքի պատերն ունեն բետոնե ծածկեր, առաստաղները բարձր են` 3.6 մ. Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, երկաթե դուռ, ճաղավանդակներով եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով և սալիկներով։ Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ։ Խոհանոցը, սենյակները և աշխատասենյակը նորաոճ կահավորված են և հագեցած կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով, կան ներկառուցված պահարաններ։ Առկա է 2 բաց պատշգամբ և 1` փակ։ Բակը խնամված է, կա խաղահրապարակ և բացօթյա կայանատեղի։ Մոտակայքում են գտնվում Оպերաի թատրոնը, Օղակաձև այգին, խանութներ, բանկի մասնաճյուղեր և ժամանցի վայրեր։