Վրացյան փողոցում վաճառվում է 4 սենյականոց բնակարան` 76 քմ մակերեսով, որը գտնվում է 14 հարկանի բարձրահարկ շենքի 9-ին հարկում: Բնակարանը վերանորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, տեղադրված է մուտքի երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ: Հատակը պատված է մանրահատակով և սալիկներով։ Կահավորված է և համալրված կենցաղային տեխնիկայով: Սանհանգույցը երեսպատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով, առկա է լոգախցիկ: Բնակարանն ունի փակ պատշգամբ: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ: Ունի շատ լավ դիրք, հարևանությամբ կան դպրոցներ, մանկապարտեզներ և տարատեսակ խանութներ: