Այգեստան փողոցում վաճառվում է կամ վարձակալության է տրվում 2 հարկանի հարմարավետ առանձնատուն, որի շինության մակերեսը 217 քմ է, ունի նաև փոքրիկ բակ: Առանձնատունը վերանորոգված է։ Տեղադրված են եվրո պատուհաններ, մուտքի երկաթե դուռ, հատակը ծածկված է մանրահատակով, լամինատով և սալիկներով: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով: Սենյակները կահավորված են, համալրված են անհրաժեշտ պարագաներով: 1-ին հարկում կա հյուրասենյակ, խոհանոց, լոգասենյակ, 2-րդ հարկում` 3 ննջարան: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Պարսպապատ է, ունի նաև նկուղ: 1 տարվա վարձակալության դեպքում գինը` սակարկելի: