Քաղաքի սրտում՝ Հյուսիսային պողոտայում վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ բնակարան 200 քմ մակերեսով: Բնակարանը գտնվում է 9 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Ունի ժամանակակից կապիտալ վերանորոգում` դասական ոճի մեջ: Հատակը պատված է սալիկներով և լամինատով, խոհանոցը հագեցած է անհրաժեշտ բարձրակարգ գույքով և տեխնիկայով: Ննջասենյակները հարմարավետ և յուրահատուկ կահավորված են: 2 սանհանգույցները երեսպատված են բարձրորակ կերամիկական սալիկներով և ապահովված են սանտեխնիկայով: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ՝ հիանալի տեսարաններով դեպի քաղաք և պողոտա: Ունի նաև ստորգետնյա ավտոկայանատեղի: Շենքում գործում է անվտանգության շուրջօրյա ծառայություն և անխափան աշխատող վերելակներ: Վաճառվում է գույքի և կայանատեղիի հետ միասին: