Նալբանդյան և Թումանյան փողոցների խաչմերուկում վաճառվում է 90 քմ մակերեսով 3 սենյականոց բնակարան 8 հարկանի շենքի 6-րդ հարկում։ Բնակարանը ժամանակակից լուծումներով կապիտալ վերանորոգված է տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր և եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով։ 2 սանհանգույցները սալիկապատված են և ապահովված են սանտեխնիկայով, տեղադրված են լոգախցիկներ։ Խոհանոցը և սենյակները նորաոճ և հարմարավետ կահավորված են, հագեցած են կենցաղային տեխնիկայով։ Առկա է 2 բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարաններով: Խնամված բակում կա խաղահրապարակ և բացօթյա կայանատեղի։ Մոտակայքում կան խանութներ, Օղակաձև զբոսայգին, բանկի մասնաճյուղեր և ժամանցի վայրեր։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։