Սևքարեցի Սաքո փողոցի վրա՝ Արաբկիրի այգու և Դավթաշենի կամրջի հարևանությամբ, 6 հարկանի նորակառույց շենքի 1-րդ հարկում, վաճառվում է 3 սենյականոց՝ 90 քմ մակերեսով բնակարան: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ՝ ճաղավանդակներով, ջեռուցումն անահատական է ՝ գազի կաթսայի միջոցով: 2 սանհանգույցները երեսպատված են կերամիկական սալիկներով՝ համալրված են անհրաժեշտ սանտեխնիկայով: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով: Ունի բաց պատշգամբ, օժանդակ պահեստային կառույց և ավտոտնակ: Հնարավոր է վաճառք կահույքի և տեխնիկայի հետ միասին: