Վաճառվում է 97 քմ մակերեսով 4 սենյականոց բնակարան Թամանյան փողոցում, 5 հարկանի ստալինյան նախագծի քարե շենքի 2-րդ հարկում։ Ծածկերը բետոնապատ են, առաստաղը` բարձր: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով։ Լոգասենյակը ևսանհանգույցն առանձին են, սալիկապատված են, տեղադրված է լոգախցիկ։ Խոհանոցը և սենյակները կահավորված են և ապահովված կենցաղային տեխնիկայով։ Առկա է բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան։ Մոտակայքում են գտնվում Կասկադ համալիրը, Օպերան, բանկի մասնաճյուղեր, խանութներ և ժամանցի վայրեր։