Էրեբունու փողոցում, թանգարանից ոչ հեռու վաճառվում է 2 հարկանի նորակառույց առանձնատուն` 450 քմ մակերեսով, որն ունի տնամերձ հողատարածք` 550 քմ և բակի վերջում ևս 1 առանձնատուն` 250 քմ մակերեսով: Հիմնական տունը (450 քմ) բարձրորակ նյութերով կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով և բնական մարմարով։ 3 սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով, առկա է վաննա և լոգախցիկ։ Ներքին աստիճաններն ունեն դարբնի ձևավոր աշխատանքներ: Բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 4 ննջարանից, 3 սանհանգույցից, ունի խորդանոց և բաց պատշգամբ: Բակը սալապատված է քարով, ունի ամառային զրուցարան` բուխարիով: 2-րդ տունը 0-ական վիճակում է, պատերը կտրտած են, գաջած, տեղադրվել են եվրո պատուհաններ, ունի 3-4 սենյակ, 2 սանհանգույց, փակ լողավազանի հատված: Մոտակայքում կա զբոսայգի, խանութներ և տրանսպորտի կանգառներ։