Վարձով է տրվում 3 հարկանի շքեղ կառույցով առանձնատուն՝ բնակելի 2500 քմ. մակերեսով և 1300 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Նորք Մարաշի լավագույն հատվածներից մեկում։ Առանձնատունը գտնվում է կոսմետիկ վերանորոգման ընթացքում, ունի հիանալի դիրք, որի շնորհիվ բացվում է գեղեցիկ տեսարան դեպի ողջ քաղաքը։ Առանձնատանը կա բացօթյա և փակ լողավազաններ, շոգեբաղնիք, համհամ, մարզասրահ և խաղասրահներ, 15 ննջասենյակ, 10 սանհանգույց, 5-ից ավելի բաց պատշգամբներ, խոհանոց, հյուրասենյակ: Կոսմետիկ աշխատանքերը կարվեն ըստ ցանկության: Առանձնատունը ունի մշակված հիանալի բակային հատված , որտեղ կան բոլոր հարմարությունները շքեղ հանգիստ անցկացնելու համար: Հարմարավետ կահավորված ամառային տաղավարում առկա են մանղալ, թոնիր, ինչպես նաև անհրաժեշտ կենցաղային պարագաներ: Բակը համալրված է նաև դեկորատիվ ծառներով և բույսերով: