Բագրևանդի թաղամասի 3 հարկանի շենքի 1-ին հարկում, վաճառվում է 4 սենյականոց հարմարավետ արևկող բնակարան՝ 82 քմ մակերեսով: Բնակարանը կապիտալ նորոգված է, տեղադրված է գազի կաթսա, մուտքի երկաթյա դուռ, եվրո պատուհաններ: Հատակը ծածկված է լամինատով և սալիկներով, լոգասենյակները սալիկապատված են և հագեցած բարձրորակ սանտեխնիկայով: Բնակարանը ժամանակակից ոճով կահավորված է, համալրված է որակյալ տեխնիկայով: Ունի խորդանոց և ստորգետնյա ավտոկայանատեղի: Բակում կա բացօթյա ավտոկայանատեղի: Վաճառվում է ամբողջ գույքով և տեխնիկայով: