Փավստոս Բուզանդ փողոցում վաճառվում է ընդարձակ 4 սենյականոց բնակարան` 127 քմ մակերեսով, որը գտնվում է 9 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Բնակարանն ունի բարձրորակ վերանորոգում, ամբողջը կահավորված է փայտյա գույքով և ապահովված է բարձրորակ կենցաղային տեխնիկայով: Միջսենյակային դռները նույնպես բարձրորակ փայտից են: Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված են օդորակիչներ: Հատակը երեսպատված է մանրահատակով և պրեսգրանիտով: 2 սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ և ջակուզի։ Առկա է նաև զգեստասենյակ: Բնակարանն ունի մի քանի բաց պատշգամբ: Շենքում գործում է բարձրորակ վերելակ: Գտնվում է այգու հարևանությամբ, մոտակայքում է Հանրապետության հրապարակը, բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։