Տիգրան Մեծ պողոտայում, Տաշիր առևտրի կենտրոնի հարևանությամբ վաճառվում է 3 սենյականոց լուսավոր բնակարան` 70 քմ մակերեսով, որը գտնվում է 10 հարկանի շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Հատակը երեսպատված է լամինատով և սալիկներով: Սենյակները գեղեցիկ կահավորված են, համալրված են գույքով: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ` դեպի փողոց նայող տեսարանով: Բակում կա ազատ տարածք մեքենաները կայանելու համար: Մոտակայքում են անհրաժեշտ խանութներն ու տրանսպորտի կանգառները: