Ավան-Առինջում, Աբովյան թաղամասում վաճառվում է նրբագեղ պարզությամբ 2 հարկանի նորակառույց մոնոլիտ առանձնատուն, որի շինության մակերեսը 200 քմ է, հողատարածքը` 500 քմ: Առանձնատունն ունի շատ գեղեցիկ բակ` ամառային խոհանոցով, բուխարիով ու սիզամարգով (գազոն), ունի լվացքատուն և 1 սանհանգույց` բակում: Ամբողջը վերանորոգված է բարձրորակ նյութերով, ինտերիերում ամեն ինչ զուսպ ու ներդաշնակ է: Սենյակները և խոհանոցը կահավորված են բարձրորակ գույքով և տեխնիկայով: 1-ին հարկում տեղադրված են վիտրաժներ, այստեղ կա հյուրասենյակ, խոհանոց, 1 ննջարան, 1 սանհանգույց, 2-րդ հարկում` 3 ննջարան՝ բոլորն իրենց սանհանգույցներով: Ջեռուցվում է էկոնոմ դասի գազի կաթսայի միջոցով: Հատակը` մի մասը երեսպատված է որակյալ լամինատով, մյուս մասը` ջեռուցվող սալիկներով: Սանհանգույցները երեսպատված են սալիկներով, հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով: Կա ավտոկայանատեղի` 2 մեքենայի համար նախատեսված: Տարածքն ապահովված է անվտանգության համակարգով և տեսացիկներով: Ունի ջրի բաք` 1000լ տարողությամբ: Վաճառվում է բարձրորակ կահույքի և տեխնիկայի հետ միասին: