Այս երկհարկ առանձնատունը գտնվում է Աշտարակ քաղաքից մի փոքր հեռու՝ Կարբի գյուղում։ Համաձայն նախագծի՝ տունը պիտի բաղկացած լինի վեց սենյակներից։ Յուրաքանչյուր հարկի մակերեսը կազմում է 150 ք.մ։ Ներսի դռներ, պատուհաններ տեղադրված չեն։ Ներքին հարդարում տարված չէ։ Տեղադրված է միայն մուտքի դուռ, որն էլ մետաղյա է։ Անցկացված են հոսանքի լարերը, իսկ ջրագիծն անցնում է անմիջապես տան կողքով։ Ողջ հողատարածքում տնկված են տարատեսակ պտղատու ծառեր՝ ծիրանենիներ, կեռասենիներ, խնձորենիներ, դեղձենիներ։ Հողատարածքի վերջում հոսում է ոռոգման ջուր, ինչի օգնությամբ էլ կկարողանաք խնամել մրգատու այգին։ Տունը կարող է ծառայել նաև որպես ամառանոց, իսկ խաղաղ և կանաչապատ միջավայրը ձեզ կպարգևեն միմիայն բարի և դրական զգացողություններ և կունենաք ներդաշնակ ներաշխարհ։ Գյուղում կա դպրոց, մանկապարտեզ, իսկ տան հարևանությամբ՝ խանութներ։