Մեկ սենյականոց բնակարանը գտնվում է Րաֆֆու անվան դպրոցի ետնամասում՝ Մամիկոնյանց փողոցի վրա, նորակառույց 15 հարկանի շենքի վերջին հարկում։ Տեղադրված է մետաղյա մուտքի դուռ, եվրոպական արտադրության պատուհաններ, անցկացված են հոսանքի լարեր և ջրատար խողովակներ, իսկ ներքին հարդարում դեռևս տարված չէ, ուստի դուք կունենաք իրական հնարավորություն այն հարդարել ըստ ձեր ճաշակի և ցանկությունների։ Շենքի զբաղեցրած հողամասի չափը կազմում է 887 ք.մ.։ Ընդհանուր մակերեսը կազմում է 65.4 ք.մ. Բացակայում են միջնապատերը, պատուհանները և դրսի դուռը։ Շենքի տարածքում կա ազատ տարածություն մեքենա կայանելու համար, շրջակայքում՝ խանութներ, դպրոց, մանկապարտեզ, այլ կենտրոններ։