Վարդանանց և Հանրապետության փողոցների խաչմերուկում՝ "Բոնուս" խանութի մոտ, վարձով է տրվում երեք սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 6 հարկանի բնակելի շենքի 4-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է և կահավորված է հարմարավետ կահույքով։ Այն ջեռուցվում է գազի կաթսաի միջոցով։ Վարձակալության ողջ ընթացքում Ձեր տրամադրության տակ կլինի ողջ կահույքը և տեխնիկան։ Սենյակները ունեն շատ լավ դասավորվածություն։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկպատաված են։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, իսկ մի փոքր հեռու նաև դպրոց և մանկապարտեզ։