Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի մոտ վաճառվում է դուպլեքս բնակարան։ Այն գտնվում է հինգ հարկանի նորակառույց շենքի երկրորդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ապահովված է մշտական ջրով, գազով և ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը սալիկապատված են, դրսի դուռը երկաթյա է, իսկ պատուհանները՝ եվրոարտադրության։ Ինտերնետը և կաբելային հեռուստատեսությունը ևս հասանելի են։ Նշված գնի մեջ է մտնում նաև ննջարանների և խոհանոցի կահույքը։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց և մանկապարտեզ։ Անմիջապես շեքնի դիմաց է գտնվում Կոմիտասի անվան Զբոսայգին և Երևան Մոլը, Քարֆուռ սուպերմարկետը։