Սայաթ-Նովա և Խանջյան փողոցների խաչմերուկում՝ Խանջյան փողոցի վրա, վաճառվում է ունիվերսալ կոմերցիոն տարածք։ Այն գտնվում է չորս հարկանի բնակելի շենքի առաջին հարկում, զբաղեցնում է 86 քմ, ունի նաև 40 քմ մակերեսով նկուղ։ Տարածքը կապիտալ վերանորոգված է, ապահովված՝ բոլոր կոմունիկացիաներով, ինչպես նաև եռաֆազ հոսանքով։ Կա առանձին սանհանգույց, որը սալիկապատված է։ Ունի 2 մուտք՝ մեկը Խանջյան փողոցից, մյուսը՝ Հանրապետության փողոցից։ Շենքի դիմաց կա տարածք՝ մեքենաներ կայանելու համար։ Հարմար է ցանկացած կոմերցիոն նշանակության գործունեության համար։ Հնարավոր է նաև փոխանակում բնակարանի հետ՝ հավելավճարով։ Տարածքը այժմ տրված է երկարաժամկետ վարձակալության։