Բաղրամյան պողոտայի և Օրբելի փողոցի հետ հատման կետում վարձով է տրվում երկու սենյականոց դուպլեքս բնակարան։ Այն գտնվում է 8 հարկանի շենքի վերջին երկու հարկերում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է ջեռուցման անհատական համակարգ, ապահովված է մշտական ջրով։ Պատուհանները եվրո արտադրության են, մուտքի դուռը երկաթյա է, իսկ հատակը ծածկված է որակյալ մանրահատակով։ Բակում ազատ տարածություն է նախատեսված մեքենաներ կայանելու համար, կա նաև երկաթյա ավտոտնակ։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են, ապահովված է ողջ անհրաժեշտ սանտեխնիկայով։ Մոտակայքում են գնտվում բոլոր անհրաժեշտ խանութները, սուպերմարկետ, դպրոց և մանկապարտեզ։