Նոր կապիտալ վերանորոգված բնակարանը գտնվում է «Նոր Զովք» սուպերմարկետի հարևանությամբ տեղակայված տասներկու հարկանի շենքի նախավերջին հարկում։ Մուտքի դուռը մետաղյա է։ Պատուհանները եվրոպական արտադրության են։ Ապահովված է բոլոր անհրաժեշտ կոմունիկացիաներով։ Կահավորված է և համալրված տեխնիկայով։ Ունի ներկառուցված պահարաններ։ Ստեղծված է հաճելի մթնոլորտ բնակություն հաստատելու համար։ Շենքի մոտ հնարավոր է կայանել ավտոմեքենա։ Մոտակայքում կան բազում խանութներ, զբոսայգի, կրթական հաստատություններ և այլ կենտրոններ։