"Մալաթիա" բժշկական կենտրոնից մի փոքր հեռու՝ Դուրյան փողոցի վրա, վաճառվում է մեկ հարկանի առանձնատուն։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 80քմ, իսկ կից հողատարածքինը՝ 300 քմ։ Տունը կապիտալ վերանորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտներին։ Ապահովված է բոլոր անհրաժեշտ կոմունիկացիաներով, ջեռուցումը իրականացվում է անհատական ջեռուցման համակարգի միջոցով։ Տունը պարսպապատված է։ Բակում նախատեսված է տարածք ամառային հանգստի համար, կան բազմաթիվ պտղատու ծառեր և ծաղիկներ։ Մուտքին տեղադրված են երկթյա դարպասներ, իսկ պատուհաններին տեղադրված են վանդակաճաղեր։ Տանիքը ամբողջովին վերանորոգված է, էլեկտրական լարերը և ջրատար խողովակները ևս նոր են։ Ունի երկու սանհնագույց, որոնք սալիկապատված են և ապահովված անհարժեշտ սանտեխնիկայով։ Հարևանությամբ են գտնվում 57-րդ մանկապարտեզը, 177-րդ դպրոցը և բազմաթիվ խանութներ։