Կիլիկիա թաղամասում` "Հրազդան" մարզադաշտի հարևանությամբ, վաճառվում է երկու հարկանի առանձնատան առաջին հարկը առանձին մուտքով և բակով։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 100քմ, իսկ կից հողատարածքինը՝ 40 քմ։ Տունը կապիտալ վերանորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտներին։ Ապահովված է բոլոր անհրաժեշտ կոմունիկացիաներով, ջեռուցումը իրականացվում է գազի վառարանով։ Տունը պարսպապատված է։ Բակում նախատեսված է տարածք ամառային հանգստի համար, կան բազմաթիվ պտղատու ծառեր և ծաղիկներ։ Մուտքին տեղադրված են երկթյա դարպասներ, իսկ պատուհաններին տեղադրված են վանդակաճաղեր։ Տանիքը ամբողջովին վերանորոգված է, էլեկտրական լարերը և ջրատար խողովակները ևս նոր են։ Բակում, առանձնատանը կից կա նաև քարե ավտոտնակ, որը նախատեսված է մեկ մեքենայի համար: Մոտակայքում տեղակայված են բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց և մանկապարտեզ: