Սայաթ-Նովա պողոտայի վրա՝ "Անի" հյուրանոցի մոտ, վաճառվում է յոթ սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 20 հարկանի նորակառույց մոնոլիտ բնակելի շենքի 19–րդ հարկում և զբաղեցնում է 300 քմ տարածք։ Վերանորոգման ամբողջ աշխատանքները տարվել են, մնում է միայն կոսմետիկ վերանորոգումը։ Պատուհանները եվրոարտադրության են, իսկ մուտքի դուռը երկաթյա։ Բաց պատշգամբից բացվում է հիանալի պանորամային տեսարան։ Բակում ազատ տարածություն է նախատեսված մեքենաներ կայանելու համար, բնակարանը ունի նաև ստորգետնյա կայանտեղի՝ նախատեսված է երկու մեքենայի համար։ Մոտակաքյում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, իսկ քիչ հեռու՝ նաև Օպերայի և Բալետի թատրոնը։